Ինչպես հաղորդում է «Բարսելոնայի» կայքը, Կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն ապաքինվել
է ազդրի վնասվածքից եւ կարող է մասնակցել մայիսի 25-ին կայանալիք
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը:
«Բարսելոնայի» բժիշկները Չիլիի հավաքականի խաղացողին թույլատրել են մարզվել ակումբի ընդհանուր խմբի հետ։
23-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով չէր մասնակցել «Մալագայի», «Էսպանյոլի» եւ «Բետիսի» հետ խաղերին։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայանալիք
Իսպանիայի Գավաթի եզրափակիչում Խոսեպ Գվարդիոլայի թիմն ուժերը կչափի
Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։
|