Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» Կոտ դ'Իվուարի հավաքականի կիսապաշտպան Յայա Տուրեն կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»:
«Տուրեն «Մանչեսթեր Սիթիի» համար արեց այն ամենը, ինչ կարող էր։ Հիմա
նրան հարկավոր է նոր մոտիվացիա։ Յայան պատրաստ է ընդունել նոր
մարտահրավերներ։ Տուրեի տրանսֆերային արժեքն այնքան էլ բարձր չէ, քանի որ
նրա պայմանագիրն ավարտվում է երկու տարուց։
Նա կարող է տեղափոխվել «Չելսի»,«Բավարիա» կամ էլ ... կամ էլ այնտեղ, որտեղ նա հանդես էր եկել: Մենք շատ ենք ցանկանում, որ Տուրեին ձեռք բերելու համար պայքարի նաեւ
«Բարսելոնան»։
Ես չեմ զրուցել Տիտո Վիլանովայի եւ Սանդրո Ռոսելի հետ,
սակայն նրանք գիտեն, որ մենք միշտ պատրաստ ենք բանակցություններ սկսել։ Երբ
Մոուրինյոն աշխատում էր «Ինտերում», նա նույնպես ցանկանում էր ձեռք բերել
Տուրեին»,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկան։
|