Uefa-ի կազմակերպած արարողության ժամանակ Իսպանիայի հավաքականի ավագ և դարպասապահ Իկեր Կասիլյասը ներկայացրեց Եվրո 2012-ի եզրափակիչ «adidas Tango Finale 12» գնդակը:
Դիզայնի վրա ոչ մի փոփոխություն արված չէ. Գնդակի վրա պատկերված է կլասիկ Tango-ն, որը 80-ականների շրջանում մեծ հեղինակություն ուներ և օգտագործվում էր ֆուտբոլային հանդիպումների ժամանակ:
Գնդակի վրա առկա են գրաֆիկական պատկերներ և երկու կազմակերպիչ պետությունների դրոշները: Գնդակը փոփոխության չի ենթարկվել և նման է Tango-ի այն տարբերակին, որը բաժանվել էր հավաքականների միջև 2011 թվականի ձմռանը:
Գնդակը անցել է նաև լաբորատոր հետազոտությունների միջով. Այն բացառապես համապատասխանում է ՖԻՖԱ-ի ստանդարտներին: