Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Զլատան Իբրահիմովիչի թիմից հեռանալու հնարավոր լուրերը:
«Իհարկե ես ուրախ կլինեի, որ իմ թիմում հանդես գային Մեսսին կամ Ռոնալդուն, սակայն ես միևնույն է ուրախ եմ, որ իմ թիմում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպես Զլատան Իբրահիմովիչը և Տիագո Սիլվան: Ես նրանց սիրում, հարգում և ամենակարևորը` վստահում եմ:
Որպես «Միլանի» մարզիչ, ես հայտարարում եմ, որ չեմ բաժանվելու այն ֆուտբոլիստներից, ովքեր ցանկանում են հանդես գալ այստեղ: Բաց չեմ թողնելու նաև Տիագո Սիլվային»,-եզրափակել է Ալեգրին:
Հիշեցնենք, որ Տիագո Սիլվայի համար «Բարսելոնան» առաջարկում էր 15 մլն եվրո:
|