Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրուիֆֆը հայտարարել է, որ իր կարծիքով Իբրահիմ Աֆելլայը, ով վերջերս ապաքինվել է ծանր վնասվածքից, կարող է մասնակցել Եվրո 2012-ին:
- Ես ուշադրությամբ հետևում էի նրա ելույթներին: Վերջին հանդիպման ժամանակ («Բետիս» հեղ.) Աֆելլայը արդարացրեց իմ բոլոր սպասելիքները: Իմ կարծիքով նա իրեն լիովին կարող է պատրաստ համարել ,- Կրուիֆֆի խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը:
Հիշեցնենք նաև, որ Աֆելլայը ընդգրկվել է Հոլանդիայի հավաքականի ընտրացանկում և կարող է հայտավորվել մեկնարկային կազմում:
|