Ինչպես հաղորդում է 1in-ը, Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կհոգա Մարոկոյի 12-ամյա բնակիչ
Վալիդ Կաշաշի բուժման ծախսերը: Տղան տառապում է հասակի հորմոնների
դեֆիցիտով, ինչի պատճառով բժիշկներն աճման հիվանդություն են ախտորոշել:
Անհրաժեշտ
բոլոր ծախսերը վճարելու համար արգենտինացի ռմբարկուն տղայի ծնողներին
գումար կփոխանցի ամիսը 2 անգամ: Ընդհանուր առմամբ, Կաշաշի բուժման նպատակով
Լեոն 1 տարվա ընթացքում կվճարի 5.5 հազար եվրո:
Հիշեցնենք, որ Մեսսին տառապել է նույն հիվանդությամբ: Նրա բուժումն իր վրա է վերցրել «Բարսելոնա»-ի ղեկավարությունը: