Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ
ակումբն արել է հնարավոր ամեն ինչ Խոսեպ Գվարդիոլային պահելու համար:
«Ասում են, թե «Բարսելոնան» կարող էր, բայց չպահեց Գվարդիոլային: Դա
սուտ է: Խոսեպն ինքնուրույն է որոշում ընդունել: Նա անդրդվելի էր: Հուսով
եմ` ապագայում մենք երջանկություն կունենանք դարձյալ աշխատել նրա հետ: Ստիպելը սխալ էր, Գվարդիոլան պետք է գնար:
«Ռեալի» ղեկավարության հայտարարությունը, թե Իսպանական առաջնությունը
կշարունակի գոյություն ունենալ նաև առանց Գվարդիոլայի` ցինիկ է և երկրի
չեմպիոնին ոչ հարիր», - եզրափակել է Սուբիսարետան:
|