Sport.es «Պեդրոն նույնպես չի մասնակցի EURO 2012-ին»
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Կատալոնական «Բարսելոնայից» ևս մեկ ֆուտբոլիստ չի կարող մասնակցել Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը:
Ինչպես արդեն նշվել էր, Եվրո 2012-ին չեն մասնակցի Կարլես Պույոլը և Դավիդ Վիլյան:
Իսպանական ԶԼՄ-ների հավաստմամբ, Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իր թիմում չի տեսնում նաև Պեդրոյին:
«Պեդրոն լավ ֆուտբոլիստ է և լավ մարդ: Որակային առումով նա այս տարի թերացավ, սակայն քրտնաջան աշխատանք կատարեց իր վրա: Ես Ուկրաինա և Լեհաստան տանելու եմ 23 կայուն և առողջ ֆուտբոլիստների, իսկ Պեդրոն չի մտնում իմ ցուցակի մեջ»,-եզրափակել է դել Բոսկեն: