Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մայիսի 9-ին տեսակցել է
հիվանդանոցում գտնվող ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալին:
Գվարդիոլան հիվանդանոց է գնացել թիմի առավոտյան մարզումից առաջ:
Հիշեցնենք, որ 32-ամյա պաշտպանը վերականգնվում է լյարդի փոխպատվաստման վիրահատությունից:
Նախորդ անգամ Աբիդալը խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 29-ին կայացած Գերմանիա – Ֆրանսիա (1:2) ընկերական խաղում:
|