Ինչպես հաղորդում է RAC1-ը, Կոտ դ՛Իվուարի հավաքականի եւ Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» առաջատար
կիսապաշտպան Յայա Տուրեն խոստովանել է, որ մեծ հաճույքով կվերադառնար Կատալոնական «Բարսելոնա»:
«Երբ հեռացա «Բարսելոնայից», խոստացա, որ վերադառնալու եմ: Ոչ ոք չգիտի,
թե ինչ կլինի ապագայում, սակայն ես մեծ հաճույքով դարձյալ կկրեի
«Բարսելոնայի» համազգեստը: Դա ուղղակի հիանալի կլիներ»,- եզրափակել է Տուրեն:
|