Ինչպես հաղորդում է Infostrada-ն, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային ստադիոնում կայացած Եվրոպայի
լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոն» 3:0 հաշվով առավելության հասավ
Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ:
Մադրիդցիները 12-րդ անընդմեջ հաղթանակը տարան Եվրոպայի լիգայի ավարտված
մրցաշարում: Դիեգո Սիմեոնեի թիմը գերազանցեց եվրագավաթներում «Բարսելոնայի»
հաղթական շարքը:
2002/03 մրցաշրջանում կատալոնացիները 11 անընդմեջ
հաղթանակ էին տարել Չեմպիոնների լիգայում:
|