Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինացի ազգային հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին բարեգործական հանդիպում կկազմակերպի Կոլումբիայի երեխաների համար:
Խաղը, որին կմասնակցեն ֆուտբոլիստներ Պորտուգալիայից, Իտալիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Թուրքիայից և Գերմանիայից, կկայանա Բոգոտայում, հունիսի 21-ին:
Մեսսին կխաղա մի թիմում իր ընկերների` Խավիեր Մասկերանոյի, Դանիել Ալվեշի, Ալեքսիս Սանչեսի և Ֆալկաոյի հետ միասին:
Թիմերից մեկի մարզիչը կլինի Բրազիլիայի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլոս Դունգան, իսկ մյուսինը` Դիեգո Սիմեոնեն կամ Մարսելո Բյելսան:
Խաղից մասնակցելու համար նախնական համաձայնություն են տվել մի շարք հայտնի ֆուտբոլիստներ` Դիեգո Ֆորլանը, Ժուլիո Սեզարը, Դիեգո Միլիտոն, Ռոբինյոն, Էսեկիել Լավեսսին, Ժուանը, Ալվարո Գոնսալեսը, Դիեգո Գոդինը, Սեբաստիան Էգուրեն, Արիել Օրտեգան, Ջեյմս Ռոդրիգեսը, Գաբրիել Միլիտոն, Դիեգո Լուգանոն:
|