Հոլանդացի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենի հետ
հնարավոր պայմանագիր կնքելու մասին լուրը հերթական անգամ հաստատում է, որ
մեր ֆուտբոլային ֆեդերացիան փորձում է անել ամեն ինչ աշխարհի 2014թ.-ի
առաջնության եզրափակչի բաղձալի ուղեգիրը նվաճելու համար:
Եվ ակումբային ֆուտբոլում («Բարսելոնա», «Չելսի», «Մանչեսթեր Սիթի»,
«Զենիթ»), և հավաքականների մակարդակով (Հոլանդիա, Հարավային Կորեա,
Ռուսաստան) աշխատած հոլանդացու հեղինակությունը ֆուտբոլային աշխարհում
բավականին բարձր է:
Առայժմ հայտնի չէ, նա կաշխատի որպես մարզիչ-խորհրդակա՞ն, թե՞ որպես
ֆիզպատրաստության մարզիչ, կկենտրոնա՞ միայն հավաքականում աշխատանքի վրա,
թե՞ կօգնի նաև երիտասարդներին ու պատանիներին, աշխատելու է Հայաստանու՞մ,
թե՞ ժամանելու է միայն խաղերից առաջ: Դրանք հարցեր են, որոնք պետք է
պարզաբանվեն պայմանագրի կնքումից հետո:
|