Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է մամուլի ասուլիս կազմակերպել թիմի ավագ Կարլես Պույոլի համար:
Կատալոնական ակումբը նման որոշում է կայացրել Պույոլի ստացած ծնկի վնասվածքից հետո: Նշենք, որ «Բարսելոնայի» ավագը վնասվածքի պատճառով չի կարող օգնել
Իսպանիայի հավաքականին Ուկրաինայում եւ Լեհաստանում կայանալիք
Եվրո-2012 մրցաշարում:
Մամուլի ասուլիսը կկայանա այսօր: Իսպանական ԶԼՄ-ները
հայտնում են, որ վնասվածքի մասին խոսելուց բացի՝ Պույոլը կպատմի
«Բարսելոնայի» հետ կապված առաջիկա պլանների մասին:
34-ամյա պաշտպանը կվիրահատվի մայիսի 12-ին: Վերականգնման համար կպահանջվի 1 ամիս:
|