Բարձրակարգ մասնագետների կարծիքով` Պելեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, սակայն վերջերս հենց այդ մասնագետները փոխել են իրենց կարծիքը: Արգենտինայում ծնված հրաշամանուկ Լեոնել Մեսսին այժմ կարող է մեծ մրցակից դառնալ Բրազիլացուն, եթե իհարկե այժմ չի դարձել:
Հաշվարկվել է, որ Մեսսին կարող է շրջանցել Պելեին, եթե շարունակի խաղալ նույն ոգով ևս 4 տարի:
Վերջերս Պելեն հայտարարեց, որ Մեսսին կարող է լավագույն համարվել այն ժամանակ, երբ կխփի 1283 գոլից ավելի:
Մասնագետները բացահայտել են, որ Պելեն իր 1283 գոլից «խփել» է միայն 753-ը: Այժմ բոլորն ապշեցին, սակայն հանգստացնելով կարող եմ ասել, որ Պելեն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խփել է 1283 գոլ, որից 753-ը խփվել է պաշտոնական խաղերում: Մնացած 500 գոլերը նա խփել է ընկերական հանդիպումներում:
Ահա, թե ինչ է գրում Արգենտինացու մասին Marca-ն. «Մեսսին կարող է շրջանցել Պելեին: Պելեն պաշտոնական 813 հանդիպումներում (722-ը ակումբում, իսկ 91-ը` հավաքականում) խփել է 753 գոլ (676-ը նա խփել է ակումբի, իսկ 77-ը հավաքականի կազմում), ինչը կազմում է 0,92 գնդակ մեկ խաղում:
Մեսսին Պելեից դեռ շատ հեռու է, սակայն չմոռանանք, որ Մեսսին դեռ 24 տարեկան է: Marca-ն նշում է, որ Մեսսին նույնպես միջինը մեկ խաղում խփում է 0,92 գնդակ: Արգենտինացին ընդհանուր առմամբ մասնակցել է 401 խաղի, որից 327-ը «Բարսելոնայում»: Մեսսին խփել է 276 գոլ (24-ը` հավաքականում):
Վերլուծությունից հետո ամեն ինչ պարզ է դառնում. Ամեն ինչ Մեսսիի ձեռքերում է, ավելի ճիշտ` ոտքերում:
Եվ վերջում նշենք, որ այս մրցաշրջանը Մեսսիի համար դարձավ աննկարագրելի, որովհետև վերջինս խփեց 72 գնդակ: Այսպիսի արդյունքի չէր հասել նույնիսկ լեգենդար Պելեն, ով իրեն համարում է ֆուտբոլի արքա:
Պելեին շրջանցելու համար Մեսսին պետք է խփի 477 գոլ:
|