Ինչպես հաղորդում է championat.com-ը, Իտալիայի հավաքականի և «Պարմայի» հարձակվող Սեբաստյան Ջովինկոյի գործակալը հայտարարել է, որ ֆուտբոլիստը մյուս տարի կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
«Եթե Սեբաստյանը մնա «Պարմայում», ապա դա ակումբի համար շատ լավ
կլինի: Մարզիչը կկարողանա կառուցել խաղը նրա շուրջ և թիմի առջև բարձր
նպատակներ դնել: Իհարկե, կարող է այնպես լինել, որ Սեբաստյանը վերադառնա
«Յուվենթուս», որին պատկանում են նրա իրավունքների 50%-ը:
Բացի այդ բավականին երկար ժամանակ է Ջովինկոյի ծառայություններով
հետաքրքված է Կատալոնական «Բարսելոնան»: Մենք արդեն բանակցություններ ենք վարել
կատալոնական ակումբի հետ:
Որտեղ էլ որ նա հայտնվի, կգրավի երկրպագուների համակրանքը իր խաղի շնորհիվ: Նրա խաղաոճը չի կարող չհիացնել»,- եզրափակել է Անդրեա Դ'Ամիկոն:
|