Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Կարլես Պույոլը աջ ծնկի վնասվածք է ստացել և մոտ 1 ամիս չի կարող մասնակցել ոչ մի հանդիպման:
Կատալոնական ակումբի 34-ամյա ավագին հնարավոր է հարկավոր լինի
վիրահատություն: Այդ դեպքում նա բաց կթողնի ոչ միայն Իսպանիայի գավաթի
խաղարկության եզրափակիչը, այլ նաեւ Եվրո-2012-ը:
Վերջնական որոշումը հայտնի դարձավ այսօր` մայիսի 8-ին: «Կարլես Պույոլը պետք է վիրահատվի և դրանից հետո մինիմում 1 ամիս նա չպետք է ծանր վարժություններ կատարի: Կարլեսին կվիրահատեն մայիսի 12-ին»,-հայտարարում է «Բարսայի» պաշտոնական կայքը:
|