Վալենտի Գվարդիոլան, ով Պեպի հայրն է, իսպանական մամուլին տված հարցազրույցում նշել է, որ իր տղան հոգնել է:
«Մենք տեսանք, որ Պեպը հոգնել է: Նա չի պարտվել, նա ուղղակի հանգիստ է վերցնում: Պեպի ուղեղը աշխատում է միայն ֆուտբոլով: Նա օրվա ընթացքում 24 ժամ մտածում է ֆուտբոլի մասին, ցանկանում է ուղղել իր սխալները:
Կլին՞ի արդյոք «Բարսայի» նոր նախագահը: Չեմ կարծում, որ Պեպը այժմ դրա մասին մտածում է: Ժամանակը ամեն ինչ կասի»,-եզրափակել է Վալենտին:
|