Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պարտականություններին դեռ չանցած Տիտո Վիլանովան նախանշել է առաջին տրանսֆերային նպատակներից մեկը:
Կատալոնացիները ցանկանում են գնել Բրազիլիայի հավաքականի եւ իտալական «Միլանի» 27-ամյա պաշտպան Տիագո Սիլվային:
Կայքի հավաստմամբ, Տիտոն իր առջև արդեն դրել է տրանսֆերային ցուցակը և այս ամառ գնելու է ոչ միայն Տիագոյին:
«Բարսելոնան» պատրաստ է նրա համար վճարել 25 միլիոն եվրո:
|