Մարդիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի
նախկին հարձակվող Ռոնալդոն իր կարծիքն է հայտնել, ասելով, թե ինչ նվաճումների կարող էր
հասնել Խոսեպ Գվարդիոլան Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
«Գվարդիոլայի գլխավորությամբ բրազիլացիները կգերազանցեին բոլորին։
Նա իդեալական տարբերակ է Բրազիլիայի հավաքականի համար։ Իհարկե, հիանալի
կլիներ, եթե նա գլխավորեր Բրազիլիայի հավաքականը։ Սակայն, կարծում եմ՝ դա
քիչ հավանական է։ Գվարդիոլան հիանալի մարզիչ կլինի ցանկացած թիմի համար,
հատկապես՝ Բրազիլիայի հավաքականի։ Գիտեմ, որ երկրպագուները շատ են
ցանկանում դա, սակայն ֆուտբոլում միշտ չէ, որ ամեն ինչ կախված է
ցանկություններից»,- ասել է նա:
|