Կատալոնական «Բարսելոնայի» ապագա գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան «La Vanguardia»
տված հարցազրույցում քննատադել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե
Մոուրինյոյի` թիմը ղեկավարելու մեթոդներն ու մարտավարությունը:
«Մոուրինյոն մի մարզիչ է, ով երբեք չի խոսում ֆուտբոլի մասին: Նա շատ է
մտածում, թե ինչպես իր անձի վրա ուշադրություն բևեռի:
Այստեղ արդեն իր
խոսքն ասում է այն փաստը, որ նա երբեք ֆուտբոլիստ չի եղել: Մոուրինյոյի
պաշտպանողական սխեմայում ոչ մի յուրահատուկ բան չկա: Նրա թիմը երբեք
դիտարժան ֆուտբոլ չի ցուցադրում, թեև արդյունքի կարողանում է հասնել:
Ամեն
դեպքում` դա մեզ դուր չի գալիս»,- ասել է Վիլանովան:
|