Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանի Ալվեշն ու Տիագո Ալկանտարան
ներողություն են հայտնել «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղում գոլը տոնելիս
համատեղ պարելու համար:
5-ր գոլից հետո երկու ֆուտբոլիստները տարվեցին պարով, որն ընդհատեց Կարլես Պույոլը:
«Ներողություն եմ հայտնում «Ռայո Վալյեկանոյի» երկրպագուներին: Ես չէի
ցանկանում որեւէ մեկին վիրավորել: Պարզապես ես իմ հույզերը դրսեւորեցի պարի
միջոցով», - Եզրափակել է Տիագոն: