Ֆրենկ Լեմպարդն ու Սեսկ Ֆաբրեգասը հաստատ
կոնֆլիկտային անցյալ են ունեցել: «Չելսիի» կիսապաշտպանի կոպիտ խաղը՝
ուղիղ Սեսկի ոտքերին «Կոմպ Նաու» մարզադաշտում, հաստատեցին նրանց միջեւ
կոնֆլիկտի կասկածները:
Թվում էր, թե Լեմպարդը լուծեց իր մեջ
կուտակված հինգ տարվա չարությունը: Գուցե դուք ծիծաղեք այդ «հնգամյա
պատերազմի» վրա, բայց դա, իրոք, այդպես է:
Եկեք հետադարձ հայացք նետենք եւ գնանք
դեպի 2007թ. Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղարկություն. «Չելսին» խաղում էր
Սեսկի նախկին ակումբի՝ «Արսենալի հետ»: Եկեք թարմացնենք մեր հիշողությունը
եւ հիշենք այդ հանդիպման 93-րդ րոպեն:
Ժոզե Մոուրինյոյի սաները, երբ առաջ անցան
2:1 հաշվով, Կոլո Տուրեն բառացիորեն հարձակվեց Օբի Միկելի վրա:
Տաքարյուն աֆրիկացիները անմիջապես անցան բռունցներով պաշտպանությանը: Իսկ
այս պայքարում գլխավոր դերում էին Լեմպարդն ու Ֆաբրեգասը:
Ֆրենկը սկսեց հրել Տուրեին, այդ պահին
Սեսկը թիմակցի «թիկունքին» կանգնելու համար Անգլիայի հավաքականի
կիսապաշտպանի վզից բռնեց ու քաշեց: Այդ հանդիպման մրցավարը՝ Հովարդ Վեբը,
մարզադաշտից հեռացրեց Տուրեին, Միկելին եւ Ադեբայորին, իսկ «Չելսին»
հանգիստ շարունակեց խաղն ու հաղթանակ տարավ:
Այս էպիզոդիկ դրվագը դարձավ երկու
ֆուտբոլիստների միջեւ «պատերազմի» սկզբնաղբյուրը: Այդ դեպքից ի վեր երկու
«թշնամիները» միմյանց դեմ մարզադաշտ են դուրս եկել 18 անգամ:
Ֆաբրեգասի նախկին թիմակից Ջեկ Ուիլշիրը
«Չելսի»-«Բարսելոնա» խաղի առաջին կիսաեզրափակչի նախաշեմին իր թվիթերում
գրել էր. «Կարծում եմ, որ Սեսկն ավելի շահագրգռված է հաղթելու այսօր
երեկոյան: Նա ու Լեմպարդը միշտ էլ պայքարել են մարզադաշտում»:
Փոխադարձ թշնամանքի առաջին նշաններն ի
հայտ եկան պատասխան հանդիպմանը: Երբ Սեսկը պարկած էր խոտածածկին եւ
մրցավարից իր թիմի համար տուգանային էր պահանջում, այդ պահին միտումնավոր
բռնեց իր կողքին կանգնած Լեմպարդի ոտքից: Այդ օրը Ուիլշիրի թվիթում
կարդում ենք. «Ասում էի չէ՞, որ Սեսկն ու Լեմպարդը երբեք էլ լավագույն
ընկերներ չեն եղել»:
Այս դրվագից բառացիորեն անմիջապես հետո Ֆրենկը դեղին քարտ ստացավ՝ Սեսկի հետ կոպիտ խաղի համար:
Այնպես որ մենք պետք է պարզապես
համաձայնենք, որ Լեմպարդը շահեց այդ «պատերազմը», որովհետեւ Սեսկը
չկարողացավ պատերազմը շարունակել «Չելսիի» հետ այդ երկու խաղերում էլ: Բայց
պատերազմում հաղթեց հենց Ֆրենկը՝ դուրս թողնելով թե «Բարսելոնային» եւ թե
Ֆաբրեգասին Չեմպիոնների լիգայից:
|