Ինչպես հաղորդում է Sport.ru-ն, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի օգնական Այթոր Կարանկան մեկնաբանել է Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի որոշումը:
«Պեպի ժամանակն անցավ: Առանց նրա էլ «Լա լիգան» կշարունակվի, ինչպես նաև առանց ինձ և Մոուրինյոի: Ինչ վերաբերվում է մեզ, ապա ասեմ, որ «Բավարիայից» կրած պարտությունը մեզ չի կոտրում, որովհետև մենք արդեն իսկ չեմպիոն ենք»,-եզրափակել է Կարանկան: