Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հրաժարականի փաստը ցնցեց ամբողջ ֆուտբոլային աշխարհին:
Նրանք, ովքեր նույնիսկ չէին էլ երկրպագում «Բարսային», արցունքներով ճանապարհեցին կենդանի լեգենդին:
Պեպի մասին արդեն հասցրել են խոսել Արսեն Վենգերը, Խրիստո Ստոյչկովը և Վիսենտե դել Բոսկեն:
«Ժամանակակից ֆուտբոլում «Բարսելոնայի» փիլիսոփայությունը մնում է
ամենահզորը: Այդ փիլիսոփայությունը Կատալոնական ակումբին թույլ տվեց
հաղթանակած քայլել ամբողջ աշխարհում:
Ես չէի ցանկանա, որ Գվարդիոլան լքեր ակումբը, բայց ես հարգում եմ նրա
որոշումը եւ հասկանում եմ նրան: Հնարավոր չէ մշտապես աշխատել մեկ շնչով:
Կողքից սթրեսը չի երևում: Գվարդիոլան իմ իմացած մարզիչներից մեծագույնն է: Հուսով եմ` մեկ տարի հետո նա կվերադառնա եւ կշարունակի իր հրաշալի աշխատանքը»,-ասել է Վենգերը:
«Այսօր տխուր օր էր բոլորի համար: Տրամադրության անկում ունեցա, երբ հասկացա, որ Պեպն արդեն հեռացել է: Հեռանում է «Բարսելոնայի»
լեգենդը, Յոհան Կրուիֆֆի ժամանակաշրջանի վերջին մոհիկանը: Բացառված
չէ, որ Գվարդիոլան չէր զգում ակումբի սերը անհրաժեշտ չափով: Ամեն
դեպքում «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է»,-ասել է Խրիստո Ստոյչկովը:
«Դա Պեպի գործն է: Ես նրան հասկանում եմ և ամենալավ բաներն եմ մաղթում:
Մնացածներին մնում է միայն համակերպվել դրա հետ, քանի որ Խոսեպը միայն
սրտանց է ամեն ինչ անում: Նա ծանրութեթև է արել և որոշել է, թե ինչպես լավ
կլինի իր և թիմի համար:
Իսկ ինչ վերաբերում է Տիտո Վիլանովայի նշանակմանը, ապա ես այդ մարդը
չեմ, որ պետք է ակումբների ներքին գործերի վերաբերյալ գնահատականներ տա»,-եզրափակել է Վիսենտե դել Բոսկեն:
|