Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Խոսեպ Գվարդիոլայի հրաժեշտի մամլո ասուլիսից հետո թիմի ֆուտբոլիստները ներկայացրել են իրենց տպավորությունները:
Խերարդ Պիկեն և Կարլես Պույոլը իրենց կարծիքները արտահայտել են Twitter-ում:
Խերարդ Պիկեն գրել է. «Շնորհակալություն Պեպ: Հաղթանակների,
ուրախության չորս տարիների, եւ ամենակարևորը ինձ խաղացող դարձրած ֆուտբոլային
դասերի»:
Պույոլն էլ կարճ գրառում է կատարել. «Շնորհակալություն:
Դու մեզ ուղղություն ցույց տվեցիր ոչ միայն ֆուտբոլում, այլ նաև
կյանքում»:
Ֆրանչեսկ Ֆաբրեգաս. «Թեև մեկ տարի եմ խաղացել նրա ղեկավարությամբ, սակայն
այնպիսի տպավորություն է ձևավորվել, թե չորս տարի է անցել: Գվարդիոլան մարզչի էտալոն է,
ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մարդկային տեսանկյունից»:
Անդրես Ինիեստա. «Հուսով եմ` ես կկարողանամ մայիսի 25-ին քեզ նվիրել
Իսպանիայի գավաթը: Շնորհակալություն: Գվարդիոլան է ինձ դարձրել այն
ֆուտբոլիստը, որն այսօր եմ»:
Դանի Ալվեշ. «Շատ տխուր է: Պեպը միշտ մեզ հետ եղել է հարազատի նման: Նա
մեզ տվել է ֆուտբոլային բազմաթիվ դասեր: Նա մեր կյանքում մարզչից բացի,
ընկեր է, ով մարդկային վերաբերմունք ուներ մեզ եւ մեր խնդիրներին էր ուշադրություն դարձնում նաև
խաղադաշտից դուրս»:
|