Ինչպես հաղորդում է The Nation-ը, Կատալոնական «Բարսելոնան» 15 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Թաիլանդական «Thai Beverage» ընկերության հետ:
Նախատեսվում է, որ 2013-ին կատալոնական ակումբը շրջագայության կմեկնի Թաիլանդ:
Ինչպես նշեց Խավիեր Ֆաուսը, թիմը առաջիկա 20 տարիների ընթացքում ավելի շատ կկենտրոնա Ասիայի վրա:
«Մենք շատ ուրախ ենք, որ Թաիլանդը դարձավ առաջին ասիական երկիրը, որն
աջակցում է մեզ: Սա լավ հնարավորություն է` մեր երկրպագուների շարքերը
համալրել Թաիլանդի ֆուտբոլասերներով:
Այժմ մենք ավելի շատ երկրպագուներ ունենք Ասիայում, քան Եվրոպայում:
Առաջիկա 20 տարիներին մենք կկենտրոնանանք այդ տարածաշրջանի վրա», - ասել է ակումբի
փոխնախագահ Խավիեր Ֆաուսը:
|