| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
16:45 Գվարդիոլա. «Հեռանալու պատճառը շատ պարզ ու հասարակ է» |
Քիչ առաջ «Կամպ Նոոում» կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու չի ցանկանում շարունակել աշխատել ակումբում:
«Ես միշտ էլ ձգտել եմ կարճ ժամանակով պայմանագրեր կնքել, քանի որ «Բարսելոնայում» պահանջները շատ բարձր էին: Վերջին շաբաթվա ընթացքում մենք 2 մրցաշարում ենք պարտվել ու ճիշտ ժամանակն է, որ հայտարարեմ իմ որոշման վերաբերյալ: Պատճառը շատ հասարակ է. 4 տարվա ընթացքում ես ահավոր հոգնել եմ:
Նոր մարզիչը կտա այն, որը ես այլևս չեմ կարող տալ «Բարսելոնային»: Դեկտեմբերի սկզբին նախագահին ասացի, որ իմ ժամանակը «Բարսելոնայում»
մոտենում է ավարտին: Բնականաբար, հրապարակավ այդ մասին մենք հայտարարել
չէինք կարող: Այժմ մենք ավարտել ենք պայքարը երկու կարևոր մրցաշարերում ու
պահն է հայտարարելու»,-եզրափակել է Գվարդիոլան:
Նշենք, որ 4 տարվա ընթացքում Կատալոնացիների հետ 13 տիտղոս նվաճած մարզիչը դեռևս նախորդ տարի է ակումբի նախագահ Սանդրո Ռոսելին հայտնել, որ հեռանալու է թիմից:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1666 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|