Ինչպես հաղորդեցին ArmBarca-ի ադմինիստրատորական կազմին, Կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» ֆան բառերը համատեղ ուժերով կազմակերպել են նոր մրցաշար: Երկու թիմերի երկրպագուները կարող են հերթագրվել և PES-ի առաջնության հաղթող ճանաչվելու դեպքում շահել 10.000-ից 40.000 դրամ:
Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցելու են 32 երկրպագուներ: Յուրաքանչյուր ֆան ակումբ իր կողմից ներկայացնելու է 16 խաղացող: Ինչպես նշում է ֆան ակումբի սեփականատերը, հերթագրվելու համար անհրաժեշտ է 5 000 դրամ:
32 խաղացողները բաժանվելու են 16 զույգի, այսինքն, մրցաշարը մեկնարկելու է
1/16 եզրափակչից: Այնուհետև կկայանան 1/8, 1/4 և 1/2 եզրափակիչները և
վերջում եզրափակիչ հանդիպումը: