Գլխավոր էջ » 2012»Ապրիլ»25 » Մալուդա. «Մեսսին լարված էր և չէր կարող իրացնել 11 մետրանոցը»
18:41
Մալուդա. «Մեսսին լարված էր և չէր կարող իրացնել 11 մետրանոցը»
Ինչպես հաղորդում է France Football-ը, Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆլորան Մալուդան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումից հետո աջակցության խոսքեր է ասել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հասցեին։
«Ծանր հանդիպում ստացվեց բոլորի համար։ Եվ «Չելսիի», եւ «Բարսելոնայի» խաղացողները մեծ ջանքեր գործադրեցին այդ խաղում։ Պետք չէ անհաջողության համար մեղադրել Մեսիին։ Նա վրիպեց 11 մետրանոցից, սակայն չի դադարում լինել լավագույն ֆուտբոլիստն աշխարհում։ Հարձակվողի խաղը մեծապես կապված է թիմակիցների գործողությունների հետ։ Այդ դրվագը կարող էր որոշիչ լինել։ Եթե Մեսին գրավեր դարպասը, «Բարսելոնան» այլեւս բաց չէր թողնի ձեռք բերած հաջողությունը»,- եզրափակել է Մալուդան: