Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը խոսել է այսօր կայանալիք
«Չեմպիոննների լիգայի» կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-«Չելսի» հանդիպման մասին:
«Դի Մատեոյի խոսքերն ուղղված են թիմային ոգու բարձրացմանը: Նախ, դու պետք է
պայքարես, որից հետո միայն քո տաղանդն իր մասին իմաց կտա: Եվ երբ այդ 2
գործոնները կհամընկնեն, դու ավելի ուժեղ կլինես քո մրցակցից», - ասել է
իսպանացի ֆուտբոլիստը:
Տորրեսը, խոսելով «Բարսայի» մասին, մասնավորապես ասել է. «Նրանք մշտապես մեկ
քայլ առաջ են մյուսներից: Խավին և Ինյեստան այն ֆուտբոլիստների շարքին են
դասվում, որոնք թելադրում են խաղի ընթացքը: Նրանց հետ դուրս գալով
խաղադաշտ` պետք է գիտակցել, որ հենց նրանք են թելադրելու խաղը»