Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի «Ռեալի»
դեմ խաղից հետո ընդունել է, որ իրենց հաղթանակը առաջնությունում նման կլինի հրաշքի:
«Իհարկե պիտի հրաշք լինի, որ մենք հաղթենք առաջնությունը:
Կարելի է ասել, որ սա անիրագործելի առաջադրանքներից մեկն է, սակայն մենք դեռ
կարող ենք հասնել փառահեղ խաղաշրջանի:
Մենք դեռ կարող ենք հաղթել
Իսպանիայի գավաթը և «Չեմպիոնների Լիգան»: «Ռեալի» դեմ մենք վատ
խաղացինք, բայց ղեկավարում էինք խաղը և դոմինանտ էինք դաշտում»:
Չավին նաև հայտարարել է, որ
նրանք պիտի անպայման հաղթեն «Չելսիին» և շատ լուրջ են տրամադրված:
«Մենք ներքին կատաղություն ունենք, պիտի դուրս գանք դաշտ և հաղթենք:
Մենք պիտի դուրս գանք չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: «Չելսիի» դեմ խաղում կփորձենք
հանգիստ լինել և ղեկավարել գնդակը:
Կարծում եմ նրանք կփակվեն իրենց
կիսադաշտում, իսկ մենք ստիպված կլինենք ազատ տարածքներ գտնել: Մենք արժանի ենք եզրափակիչին: «Ռեալից» կրած պարտությունը էլ ավելի է զայրացրել մեր կոլեկտիվին:
Ես կցանկանայի հենց հիմա խաղալ «Չելսիի» դեմ:
Անհաջող խաղի պատճառով մեր
մեջ բարկություն է կուտակվել հենց մեր դեմ: Այդ բարկությունը մենք
կպարպենք «Չելսիի» վրա: Ոչ մի պաշտպանական խաղ նրանց չի օգնի»,-եզրափակել է Չավին:
|