Բոլորս էլ գիտենք, թե ինչ չարագործություն են կատարել Երիտթուրքերը 20-րդ դարի սկզբին, կոտորելով միլիոնավոր հայերի: Արդեն որերորդ տարին է անցնում, սակայն թուրքերի կողմից ոչ մի դրական պատասխան չի լինում:
Հայոց Եղեռն. Ապրիլի 24 (Հիշատակի օր)
Ցավալի է, բայց մեր երկրպագած ակումբը` «Բարսան» հենց այդ օրն է հանդիպելու Լոնդոնյան «Չելսիին»: Մի կողմից ռեվանշի ծարավն է խեղդում, մյուս կողմից էլ Հայրենասիրությունն է ստիպում այդ օրը չդիտել հանդիպումը:
Կարծում եմ այդ օրը ոչ մի հայկական հեռուստաալիք չի ցուցադրի ֆուտբոլային հանդիպում և շատ ճիշտ էլ կանի:
Նույնիսկ եթե «Բարսելոնան» հաղթի «Չելսիին» և անցնի եզրափակիչ, մեկ է, մենք այդ օրը ուրախանալու իրավունք չենք ունենալու: Հաղթանակի փաստը մենք կընդունենք միայն լռությամբ:
Բոլորին կոչ ենք անում այդ օրը հարգել ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ, այլ ոչ թե Իսպանական ֆուտբոլը: Այս ամենը վերաբերվում է բոլորին, ովքեր ծնվել և մեծացել են Հայաստանում և համարում են իրենց Հայաստանի քաղաքացի, լինելով թ'ե «Ռեալի» և թ'ե «Բարսայի» մոլի երկրպագու:
Հեղինակի գրություն. Հետաքրքրության առումով ArmBarca-ն իր կայքում կտեղադրի ՄԻԱՅՆ ուղիղ հեռարձակում Կատալոնիայից