Քիչ առաջ Կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում պարտվեց մի թիմի, որը միայն հակագրոհում էր: Ընդհանուր առմամբ այս խաղը մենք նմանեցրեցինք «Չելսի»-«Բարսելոնա» խաղին, որտեղ Անգլիական թիմի ֆուտբոլիստները պաշտպանվում էին և միայն հնարավորության դեպքում էին գրոհում:
Երկրպագուական տեսակետից կարծում ենք, որ Պեպ Գվարդիոլան թերագնահատել էր մրցակցին: Չնայած Սանչեսի, Պիկեի, Ֆաբրեգասի և Պեդրոյի բացակայությանը, Պեպը խաղադաշտ էր մտցրել ավելի անփորձ ֆուտբոլիստների:
Տիագոն և Տելյոն ավելի բարձրակարգ ֆուտբոլիստների դեմ խաղալուց ավելի շատ էին սխալվում, քան, ասենք` Մասկերանոն:
Տարօրինակ չէր նաև այն փաստը, որ մարզադաշտում թռչյունների երամ էր հավաքվել: Զարմանալի էր, որովհետև թռչյունները չէին ճախրի այն վայրերում, որտեղ ձայնային տարափ է: Այդ իսկ պատճառով մի քանի րոպե անց «Կամպ Նոու» մարզադաշտում տեղաց հորդառատ անձրև:
Նախ սկսենք առաջին բաց թողնված գնդակից: Պեպեի գլխով իրացրած հարվածից հետո Խեդիրան գտնվում էր խաղից դուրս վիճակում, չնայած նրան, որ Վալդեսը սխալվել էր, Պույոլը դիպչելով գնդակին, չեզոքացրեց խաղից դուրս իրավիճակը և գոլ «պարգևեց» մրցակցին:
Մեղադրելու չէ, սակայն սխալից հետո «Բարսելոնայի» համար էլ ավելի դժվար եղավ:
Մեկ խաղակես դժվար պայքար մղելուց հետո տանջված գոլ և նորից անհաջողություն:
Եվ որպես վերջաբան շնորհավորում ենք «Ռեալ Մադրիդին» կրած հաղթանակի համար:
Մենք
հպարտ ենք մեր թիմով և ընդհանրապես մեզ չի հուզում այս պարտությունը:
Շնորհակալություն և' Ինիեստային, և' Չավիին, և' Պույոլին:
Ընդհանուր առմամբ գոհ ենք հիանալի խաղի համար:
Հ.Գ.
Հարգում եմ Քրիստիանոյին, որպես ուժեղ ֆուտբոլիստի, սակայն նրա
սիմուլյանտությունը և գոռոզությունը մարդուն ստիպում է ընդհանրապես չհարգել
...
|