Ինչպես հաղորդում է ElMundoDeportivo-ն, Հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ այսօր «Ռեալը» ցանկանալու է խաղը ոչ ոքի ավարտել:
«Ես վստահ եմ, որ այսօր «Ռեալին» ոչ ոքին էլ է ձեռնտու: Նրանք շատ զգույշ են խաղալու, աշխատելու են խաղալ այնպես, ինչպես «Չելսին» վերջին խաղում: Ընդհամենը մեկ գրոհ և վերջ:
Եթե այսօր «Բարսան» հաղթի, ապա «Ռեալը» կհայտնվի քաոսային վիճակում: Շոկից դուրս գալու համար «Ռեալին» դեռ երկար ժամանակ է պետք գալու, որովհետև 10 միավորից հետո պարտվել Իսպանիայի առաջնությունը, դա ուղղակի սարսափելի կլինի:
«Բարսելոնան» ուղղակի «նվիրեց» այդ 10 միավորը, իսկ այսօր «պարտքը» ետ վերցնելու օրն է: Ընդհամենը մեկ միավոր և վերջ: Թեժ պայքար է լինելու»,-եզրափակել է նա:
|