Կատալոնական «Բարսելոնայի» նախկին առաջնորդ Յոհան Կրուիֆֆը ֆրանսիական ԶԼՄ-ներին տված
հարցազրույցում իր կարծիքն է հայտնել ակումբի որոշ խաղացողների եւ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի
վերաբերյալ: «Եթե Ինեստան, Չավին և Գվարդիոլան լինեին մեկ ուրիշ թիմում, ապա չէին կարող նման հաջողություններ ունենալ:
Նրանց դեռ պատանի տարիներին ասել էին, որ իրենք ֆիզիկական
համապատասխան տվյալներ չունեն, որպեսզի դառնան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:
Մեկ այլ ակումբում նրանք հաստատ հնարավորություն չէին ունենա:
Երբ ես «Բարսայի»
գլխավոր մարզիչն էի, սկսեցի հետաքրքրվել երկրորդ եւ երրորդ թիմերի լավագույն
խաղացողներով: Ինձ ցույց տվեցին Գվարդիոլային, նա այն ժամանակ հանդես
էր գալիս երրրորդ թիմի հիմնական կազմում, եւ մեկ մեկ փոխարինման դուրս
գալիս երկրորդ կազմում:
Ես նրան տեղափոխեցի գլխավոր թիմ, եւ նա սկսեց փոխարինման դուրս գալ
այստեղ: Մեկ տարի անց նա արդեն սկսեց հանդես գալ հիմնական կազմում»,-ասել է Կրուիֆֆը:
|