Հայտնի մարդիկ մեկնաբանել են Դրոգբայի «վնասվածքները»
Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Չելսի»-«Բարսելոնա» հանդիպման ընթացքում բոլորս ականատես եղանք Դիդիեր Դրոգբայի գեղեցիկ և անկրկնելի «վնասվածքներին»: Բացի գոլ խփելուց Կոդ'իվուարցին կարողանում է նաև ընկած մնալ խոտածածկին և թավալ գալ:
Ռունին իր Twitter-յան պատին գրել է հետևյալ նախադասությունը.
«Դրոգբա, դու հիանալի խաղացող ես, բայց բավական է ընկնես խոտածածկին եւ թավալ գաս։ Բարձրացիր եւ ֆուտբոլ խաղա»,- գրել էր Ռունին:
Կոդ' իվուարցի «Վոժձ»-ի` Դրոգբայի խաղին անդրադարձել է նաեւ «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ռոբի
Ֆաուլերը, ով Twitter-ի իր էջում գրել է. «Միգուցե Դրոգբան այլ չափսի
խաղակոշիկներ էր հագել։ Նա անընդհատ վայր էր ընկնում»։
Ինչպես նշում է The Sun-ը, Ամստերդամի «Այաքսի» Հոլանդացի պաշտպան Գրեգորի վան դեր Վիլն էլ իր կողմից ավելացրել է.
«Դրոգբան շատ ծիծաղելի տեսք ունի խոտածածկի վրա։ Նա չպետք է ոտքի կանգնի և ֆուտբոլ խաղա»,-գրել է նա:
Դրոգբայի խաղը մեկնաբանել է նաև նախկինում շատ հայտնի Անգլիացի մրցավար Գրեմ Պոլլը:
««Մրցավարը պետք է տեսներ, որ Դրոգբան խաղտում է «Բարսելոնայի» խաղի
ռիթմը իր «վնասվածքներով», որոնցից առավել ակնհայտը երկրորդ խաղակեսում էր: Մրցավարը տեղին չգտավ Դրոգբային զգուշացնել, բայց հաջորդ խաղում պետք է նման բան չլինի: Երբ ես ժամանակին սպասարկում էի UEFA-ի
գավաթը, «Սևիլիա»-«Օսասունա» խաղի ժամանակ ֆուտբոլիստները իրենց
այնպես էին պահում, ինչպես Դրոգբան: Դա գեղեցիկ չէր դիտվում,
բայց էֆեկտիվ էր: Չեմ զարմանա, եթե պատասխան խաղի մրցավարը Իտալացի
լինի, ով կհետևի ամեն ինչին»,-եզրափակել է Պոլլը: