Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Գերմանական «Բավարիայի» Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին երեկ կայացած «Չեմպիոնների լիգայի» 1/2 եզրափակիչ փուլի «Բավարիա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ իր խփած գոլը նվիրել է Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալին, ով այժմ վիրահատությունից հետո ապաքինվում է:
«Բարևներ եմ ուղարկում եղբորս` Աբիդալին: Այսօրվա իմ գոլը նվիրում եմ նրան: Հոգով և սրտով նրա հետ եմ»,-ասել է Ռիբերին: