Ռոման Աբրամովիչ. «Խնդրում եմ, որեւէ մեկդ ասեք մարզչին՝ գա իմ գրասենյակ մի բաժակ սուրճ ըմպելու.. իր վերջին բաժակ սուրճը որպես «Չելսիի» մարզիչ»:
Սըր Ալեքս ֆերգյուսոն.
«Ես կորցրեցի ծամոնս, այդ պատճառով չկարողացա կենտրոնանալ խաղի վրա:
Կարծում եմ՝ անմարդկային է, որ մեր մրցակիցը օգտվեց իմ թուլությունից: Մեզ
պետք է վերադարձնեն այդ 3 միավորը, քանի որ դա կորսվել էր իմ թուլության
հաշվին»:
Խավի. «Չեմ
կարծում, թե մենք պարտվեցինք: Մենք այնտեղ գնացինք ֆուտբոլ խաղալու, բայց
նրանք այլ մտքեր ունեին: Մենք ֆուտբոլային թիմ ենք: Մենք չենք կարող մաքուր
ֆուտբոլ չխաղալ: Այդպիսով որոշեցինք մրցակիցներին թույլ տալ անել՝ ինչ
ուզում են: Ճիշտ է՝ նրանք հաղթեցին, բայց ոչ ֆուտբոլով: Գուցե հիմարություն
թվա, բայց եթե այսպես շարունակվի, մարդիկ այլեւս չեն ցանկանա ֆուտբոլ
նայել»:
Արսեն վենգեր.
«Մենք պետք է ընդունենք, մենք պետք է հասկանանք այն, որ մենք ենք հայտնվել
պարտվողի դերում: Ճիշտ եմ, չէ՞: Կյանքն այսպիսին է, եւ մենք պետք է դա
ընդունենք: Եվ դասեր քաղենք սրանից. ես անակնակալ եմ խոստանում գալիք
տրանսֆերային պատուհանի ժամանակ»:
Ֆլորենտինո Պերես.
«Պարտությունն անխուսափելի էր: Մենք պետք է վերակառուցենք մեր թիմը.
պլանավորում ենք գումար ներդնել թիմի վերակառուցման նպատակով: Շուրջ 10
միլիարդ դոլար»:
Գվարդիոլա.
«Պարտվեցինք, ճիշտ է, բայց կյանքն այսպիսին է: Եթե դու բավականաչափ լավը
չես, որ հաղթես կամ ոչ-ոքի խաղաս, ուրեմն պետք է պարտվես: Նկատի ունեմ, եթե
պարտվում ես, նշանակում է չես հաղթել եւ ոչ էլ ոչ-ոքի ես խաղացել»:
Մանչինի.
«Ոչ ոք չի կարող հաղթել այս փոքրիկ կազմով: Հաղթելու համար ես ավելի շատ
խաղացողների կարիք ունեմ: 15 հարձակվողը, 12 վինգերը, 13 կիսապաշտպանը, 21
պաշտպանը և 8 դարպասապահը բավական կլինեն: Կամ՝ գուցե և ոչ»:
Մոուրինյո.
«Մենք պարտվեցի՞նք: Իսկապես, բայց ես չէի խաղում: Այսպիսով ինձ մի
հարցրեք՝ ինչու պարտվեցինք: Հարցրեք խաղացողներին… կամ մրցավարին, ով իր
ընկերուհու մասին էր մտածում ողջ խաղի ընթացքում»: ԵՎ ՎԵՐՋՈՒՄ ԹԵԹև ԿՈՄԻԿՍ )
Շնորհակալություն Football365.am-ին
|