Ինչպես հաղորդում է The Sun-ը, Անգլիական «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի եւ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ կատալոնացիներին շատ բարդ կլինի
հաղթել Ռոբերտո Դի Մատեոյի թիմին:
«Անդրե Վիլաշ Բոաշի պաշտոնանկությունից հետո «Չելսին» վերածվելէ
ծանրաշարժ թիմի: Նրանք չեն կարողանում արագ տեղաշարժվել: Այդ թիմը շատ
ավելի ուժեղ էր Մոուրինոյի օրոք:
Այժմ նրանք խաղում են պաշտպանական ֆուտբոլ: Իսկ դա այն է, ինչ մեզ պետք
է: Հարձակման ծայրին նրանց մոտ Տորրեսն է, ում հնարավորությունները մեզ
հայտնի են: Մենք կկարողանանք վերահսկել խաղը:
«Չելսիի» մարտավարությունը մեզ հասկանալի է` պաշտպանություն եւ արագ
հակագրոհ: Մենք պետք է զգուշանանք Դիդյե Դրոգբայից, քանի որ նա հրաշալի է գործում
հարձակման գծում:
Նրանք կոշտ ֆուտբոլ են խաղում: Մեզ համար շատ բարդ է լինելու, բայց մենք
Լոնդոն ենք եկել հաղթելու համար եւ կհասնենք մեր նպատակին», - ասել է Ֆաբրեգասը:
Իր հերթին խոսք է հղել «Չելսիի» Անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը:
«Ի՞նչ իմաստ ունի վախենալ «Բարսելոնայից»: Մենք չենք պատրաստվում լքել «Չեմպիոնների լիգան» կատալոնացիներից վախենալու պատճառով:
«Բարսելոնայի» մասին անդադար խոսելով՝ դուք ինքներդ ձեզ եք վախեցնում: Մենք լավ հասկանում ենք, թե ինչքան ուժեղ է մրցակիցը:
Ես հավատում եմ մեզ ու մեր ամբիցիաներին: Ինչ վերաբերվում է Լեո Մեսիին,
հիանալի է, որ նա երբեք չի կարողացել գրավել մեր թիմի դարպասը: Վերջին
տարիներին «Բարսելոնան» գերիշխում է համաշխարհային ֆուտբոլում, սակայն ամեն
ինչ իր վերջն ունի»,-եզրափակել է Լեմպարդը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Դի Մատեոն էլ նշել է, որ իր թիմը չի խաղալու պաշտպանական տակտիկայով:
«Իհարկե, իմ թիմը խաղադաշտ դուրս կգա՝ հիշելով 2009-ի ցավալի հանդիպումը:
Չնայած, այդ օրը անգլիական ակումբն ավելի արժանի էր եզրափակիչ դուրս
գալուն: Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչի է ունակ մրցակիցը:
«Բարսելոնայի» հետ խաղում ես չեմ կարող ապավինել պաշտպանական
մարտվարությանը, քանի որ դա ինքնասպանություն կլինի: Չպետք է նրանց թույլ
տալ խաղալ իրենց ֆուտբոլը, այլապես մենք հրաժեշտ կտանք Չեմպիոնների
լիգային»,-եզրափակել է Դի Մատեոն:
Նշենք նաև, որ երկու
հանդիպումների ընթացքում «Չելսիի» կազմից կբացակայի Բրազիլացի պաշտպան
Դավիդ Լուիսը, ով ծնկի վնասվածք էր ստացել «Չելսիի» վերջին հանդիպումներից
մեկի ժամանակ:
|