The
Guardian պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Կատալոնական «Բարսելոնայի» Բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեշը,
անդրադառնալով «Չեմպիոնների լիգայի» կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ հանդիպմանը,
մեկնաբանել է նաև 3 տարի առաջ կայացած խաղը, որտեղ «կապտանռնագույնները»
հաղթահարեցին «արիստոկրատների» արգելքը:
«Համաձայն եմ, որ այդ պահին «Չելսիի» դեմ երկրորդ խաղը մեր անցկացրած
հանդիպումներից ամենածանրն էր: Ասում են, որ եթե չլիներ մրցավարը, ապա
«Չելսին» կհաղթեր, բայց դա մեր խնդիրը չէ: Մենք մրցավարներին չենք
վերահսկում, մենք խաղադաշտ ենք դուրս գալիս ֆուտբոլ խաղալու, աշխատում ենք
եզրափակիչ ուղեգիր նվաճել: Ի՞նչ կարող ենք մրցավարներին անել: Եթե մտածում եք, որ մենք ինչ-որ գումար ենք տրամադրում նրանց, ապա չարաչար սխալվում եք: Մենք չենք պատրաստվում պատիժ կրել FIFA-ի կողմից:
«Չելսին» միայն վախից եզրափակիչ դուրս չեկավ: Թիմը, որը խաղում է սեփական
հարկի տակ, ունի քանակական առավելություն, պետք է ավելի շատ գրոհի:
Իհարկե, եթե դու չես գրոհում այնպես, ինչպես դա անում է «Բարսելոնան», ապա
դու ստիպված ես պաշտպանվել և լքել մրցաշարը: Պետք է միշտ առաջ շարժվել: Եթե
մնում ես տեղում, պաշտպանվում ես, ապա կպարտվեց: Առաջ ես շարժվում`
հաղթում ես: Կարծում եմ` «Չելսիին» խիզախությունը չհերիքեց, որ առաջ գնա ու
գրոհի, և նրանք դրա համար պատժվեցին»,-եզրափակել է Դանի Ալվեշը:
|