| Ինչպես հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ խաղից առաջ նշել է, որ ցանկություն չունի քննարկել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղը: 
 «Ես այժմ չեմ ցանկանում մեկնաբանել «Ռեալի» դեմ հանդիպումը: Մենք պետք է
 կենտրոնանք կիսաեզրափակչում կայանալիք «Չելսիի» դեմ խաղին: Եթե «Ռեալը» 
հաղթի մեզ, ապա չեմպիոնական մրցավազքը կարելի է ավարտված համարել: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Մենք պետք է մեր լավագույն խաղը 
ցուցադրենք, որպեսզի հաղթենք մադրիդցիներին»,-եզրափակել է Գվարդիոլան: |