Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, Անգլիական «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին շատ ուրախ է, որ իր թիմը «Չեմպիոնների լիգայի» կիսաեզրափակչում խաղալու է Կատալոնական «Բարսելոնայի» դեմ:
«Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ խաղալը ևս մեկ առիթ է հաճույք
ստանալ ֆուտբոլից: Հետո ես իմ երեխաներին կպատմեմ, որ այդպիսի ֆուտբոլիստի
դեմ եմ խաղացել: Նրանք սիրահարված են Մեսսիին: Հիանալի է, որ մեր օրերում
նրա նման ֆուտբոլիստ կա:
Կարծում եմ, որ նա համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ լավագույն
ֆուտբոլիստն է: Բացի այդ Լեոն հիանալի անձնավորություն է: Սպորտի համար մեծ
պատիվ է, որ այդպիսի ֆուտբոլիստ կա: Իսկ ինչ վերաբերում է նրա
չեզոքացնմանը, ապա դա կարելի է անել միայն համատեղ ուժերով: Մեսսիի խաղը
իսկական կախարդանք է»,- իր հիացմունքը չի կարողացել թաքցնել Թերրին:
|