Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր սաներին խորհուրդ է տվել չմտածել «Չեմպիոնների լիգայի» շրջանակներում առաջիկա կայանալիք «Չելսի»-«Բարսելոնա» հանդիպման մասին: Վերջինս ցանկանում է, որ թիմի ֆուտբոլիստները այժմ մտածեն միմիայն առաջիկա մրցակցի` «Լևանտեի» մասին:
Գվարդիոլայի համար այսօրվա հանդիպումը ամենակարևորն է: Եթե այսօր «Բարսան» միավորներ կորցնի, ապա «Ռեալին» հյուրընկալելու դեպքում ուղղակի կստացվի հերթական «Էլ Կլասսիկո» ասվածը:
«Գիտենք առաջիկա դժվարությունների մասին և պատրաստ ենք հաղթահարել այդ ամենը: «Լևանտե», «Ռեալ» և «Չելսի». Ահա այն թիմերը, որոնց հետ մենք պետք է պայքար մղենք: Ցանկանում եմ այժմ մտածել միմիայն «Լևանտեի» մասին: Ամեն ինչ փողկապակցված է: Նույնիսկ ոչ ոքին հավասարազոր է պարտության: Չեմ կարծում, որ մենք այսօր թույլ ֆուտբոլ կցուցադրենք: Իմ տղաները պատրաստ են խաղին ամենայն լրջությամբ: Մենք ունենք շատ փոքրիկ շանս և այդ շանսը ձեռքներիցս բաց չենք թողնի»,-ասել է Գվարդիոլան:
Պեպը մամլո ասուլիսի ժամանակ հասցրել է շնորհավորել Կարլես Պույոլի ծնունդը և նշել, որ հաջորդ հանդիպումը Ինիեստայի համար կլինի 400-րդը: