Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Արգենտինացի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոննան ի պատասխան Բրազիլացի լեգենդ Պելեի խոսքերին, ասել է, որ վերջինս ԶԼՄ-ների մոտ ուղղակի դուրս է տվել և հիմար արտահայտություն է արել:
«Ֆուտբոլի արքա» Պելեն նշել էր, որ Մեսսին պատմության մեծագույն ֆուտբոլիստ դառնալու համար պետք է նախ շրջանցի իր հայրենակից Նեյմարին:
«Զարմացած եմ Աստված իմ: Այդ նախադասությունը լսելիս ցանկանում ես ծիծաղել: Ես ոչինչ չունեմ Բրազիլացի երկու ֆուտբոլիստների դեմ, սակայն այդ նախադասությունը աբսուրդային է: Նեյմարը միայն այն ժամանակ կարող էր դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, երբ Մեսսին կլիներ այլ մոլորակից: Ես և իմ կարծիքով մյուս ֆուտբոլից հասկացող մարդիկ այժմ ապշած են»,-եզրափակել է Մարադոննան: