Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, Կատալոնական «Բարսելոնայի» Ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալի կինը` Հայեթ Աբիդալը իր շնորհակալական խոսքերն է հղել այն մարդկանց, ովքեր դժվար պահին աջակցել են իր ամուսնուն:
«Էրիկը և ես շատ շոյված ենք այսպիսի մեծ աջակցության համար: Իմ անունից ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր աջակցեցին իմ ամուսնուն այս դժվար պահին: Այժմ նրան ավելի շատ է պետք հենց այդ աջակցությունը»,-եզրափակել է Հայեթը:
Իր հերթին խոսեց նաև Աբիդալի գործակալ Դավիդ Վենդիտելլին:
«Աբիդալի հայացքը ինձ փշաքաղեցրեց: Նա երջանիկ էր և ցանկանում էր ապրել: Մենք գիտենք, որ մոտակա մի քանի ժամը նրա կյանքում մեծ դեր էին խաղալու: Նա ինձ խնդրեց, որ ձեզ փոխանցեմ իր շնորհակալական խոսքը»,-ասել է Դավիդը: