Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Իսպանիայի առաջնության ընթացիկ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջաղջախեց «Խետաֆեին»։ Խաղի 44-րդ րոպեին Արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին գրավեց հյուրերի
դարպասը և այդ գոլով Իսպանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց
39-ի։
Արգենտինացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց Իսպանիայի
առաջնության մեկ մրցաշրջանի ընթացքում տնային խաղերում խփել 28
գոլ:
Նախկին ռեկորդը պատկանում էր Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Տելմո Զարային եւ Մադրիդի «Ատլետիկոյի» ռմբարկու Բալտազարին՝ 27 գոլ։
Հետաքրքրության համար նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Քրիշտիանո Ռոնալդոն 26 գոլ է խփել «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում։
|