Ինչպես հաղորդում է Agence France Presse-ն, երեկ երեկոյան, երբ «Բարսելոնան» հյուրընկալել էր «Խետաֆեին», թիմի պաշտպան Էրիկ Աբիդալին վիրահատում էին:
Կայքը տեղեկացնում է, որ վիրահատությունը տևել է մոտ 9 ժամ:
«Այժմ մենք չգիտենք, թե ինչպես է իրեն զգում Էրիկը: Հուսով ենք, որ վերջինիս վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել»,-ասել է Անտոնի Սուբիսարետան:
Պաշտոնական լուրեր դեռ չկան, սակայն համաձայն մի քանի իսպանական ԶԼՄ-ների, այսօր կեսօրին Աբիդալի մասին լուրերն ավելի կմանրամասնվեն:
|