21:54 Մեսսին ավելի շատ է գոլ խփել, քան Իսպանիայի առաջնության 10 թիմերը |
Կատալոնական «Բարսելոնայի» Արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին Իսպանիայի ընթացիկ
առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Սարագոսայի» դեմ կայացած հանդիպման
ժամանակ հեղինակեց երկու գոլ և ընթացիկ մրցաշրջանի
հանդիպումներում իր խփած գոլերի թիվը հասցրեց 38-ի: Մեսսին, շրջանցելով
«Ռեալ Մադրիդի» Պորտուգալացի առաջատար Քրիշտիանո Ռոնալդուին, կրկին հավակնում է «Ոսկե
խաղակոշիկ» մրցանակին:
Ըստ վիճակագրության` Արգենտինացին
հակառակորդների դարպասը գրավել է ավելի շատ, քան Լա Լիգայի 10 ակումբները:
Ֆուտբոլիստն իր խփած 38 գոլով շրջանցում է «Սևիլյային» 36 գոլով,
«Խետաֆեին» 33 գոլով, «Բետիսին» 38 գոլով, «Մալյորկային» 32 գոլով, «Ռեալ
Սոսյեդադին» 38 գոլով, «Գրանադային» 28 գոլով, «Վիլյառեալին» 31 գոլով, «Սարագոսային» 28 գոլով, «Ռասինգին»23 և «Սպորտինգին» 29 գոլով:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 753 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|