ՈՒԵՖԱ «Չեմպիոնների Լիգայի» գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի
«Բարսելոնայի» դեմ դիմակայությունից առաջ «Չելսիի» կիսապաշտպան Մայքլ
Էսսիենը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ներկայացրել է այդ
հանդիպման իր սպասելիքները:
«Հիշում եմ վերջին հանդիպումը: Դրամատիկ խաղ ստացվեց: Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ ամեն ինչ: Դեղին քարտեր, գեղեցիկ գոլեր և չհաշված խաղտումներ ` ամեն ինչ տեղի ունեցավ: Հանդիպման ժամանակ
մրցավարը կարող էր այնքան 11 մետրանոց նշանակել, որ նույնիսկ հաշիվն եմ
կորցրել:
Իհարկե, ցավալի էր, որ դուրս մնացինք մրցաշարից, բայց
պատրաստ ենք այս անգամ հաղթահարել Կատալոնական ակումբի արգելքը: Վերջին 8
տարիների ընթացքում մենք շատ ենք հանդիպել այդ թիմին և համոզվել ենք, որ
կարելի է հաղթել նրանց: Շատ եմ ցանկանում տեսնել երկրպագուներին թե՛ մեր,
թե՛ հակառակորդի դաշտում», - ասել է Էսսիենը: